30 / Ապրիլ / 2020 : 19-24

Կառավարությունը կվճարի նաև մինչև 25 000 դրամի հոսանքի և 40 հազար դրամի գազի սպառման վճարի 30 տոկոսը. Փաշինյան
 

Մինչև հիմա մենք աջակցել էինք էլեկտրաէներգիայի մինչև 10 հազար ամսական սպառում ունեցող բաժանորդներին։ Հիմա որոշել ենք աջակցել նաև այն սպառողներին, որոնք ունեն 10 հազար մեկ դրամից մինչև 25 հազար դրամի էլեկտրաէներգիայի սպառում՝ փետրվար ամսվա համար և 30 հազար մեկ դրամից մինչև 40 հազար դրամ գազի սպառում։

Այս մասին այսօր՝ ապրիլի 30–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կոմունալ ճգնաժամին։

«Այս պարագայում կունենանք 207.837 էլէեկտրաէներգիայի բաժանորդ և 81.697 գազի բաժանորդ»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 16-րդ միջոցառման երկրորդ կետով օգնություն կտրամադրվի չգազաֆիկացված գյուղերին. «Նախորդ միջոցառումներում աջակցություն ենք ցուցաբերել առանձին գազի և առանձին էլեկտրաէներգիայի համար։ Չգազաֆիկացված 310 գյուղ կա, որոշել ենք այդ գյուղերի համար էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցել 50 տոկոսով, բացի նախորդ փոխհատուցումներից»։

Ըստ Փաշինյանի՝ այս պահի դրությամբ մեր էլեկտրական հոսանքի 70 հազար բաժանորդներից անջատված է 2600-ի հոսանքը, իսկ գազի պարագայում 620 հազար բաժանորդներից 1300-ի գազն է անջատված։

Այս միջոցառման երրորդ կետով, այն բաժանորդները, որոնք մարտ ամսվա համար մինչև 3000 դրամ ջրի սպառում են ունեցել, այդ մարդկանց մարտ ամսի վճարը 30 տոկոսով կփոխհատուցվի։

Դիտվել է 112695անգամ
Վերջին լուրեր