Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Դեկտեմբեր / 2021 : 17-54

COVID-19-ի դեմ պատվաստվելուց 7 օր անց անձը կարող է դառնալ արյան դոնոր․ ԱՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ-ի Դեղերի և սննդամթերքի գործակալության դիրքորոշումների համաձայն՝ արյան դոնորության համար անկենդան, ռեպլիկացիայի չենթարկվող (չբազմացող) պատվաստանյութերի դեպքում որևէ ժամկետային սահմանափակում չկա: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Սակայն, հաշվի առնելով, որ «SARS-CoV-2» պատվաստանյութերը միայն վերջերս են ստեղծվել. որպես նախազգուշական միջոց, սահմանվել է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված յուրաքանչյուր անձ կարող է արյան դոնոր դառնալ պատվաստումից 7 օր հետո, եթե չունի հետպատվաստումային որևէ կողմնակի երևույթ կամ հիվանդության ախտանիշ:
Դիտվել է 5272անգամ
Վերջին լուրեր