30 / Ապրիլ / 2020 : 19-51

Եգիպտական Լուքսոր քաղաքում հնագետներն աղջկա մումիայով սարկոֆագ են հայտնաբերել

Եգիպտական Լուքսոր քաղաքում հնագետներն աղջկա մումիայով սարկոֆագ են հայտնաբերել։ Ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվել է, որ դրա ներսում կողմնակի իրեր կան, գրում է CSIC-ը։

 
Գիտնականների ենթադրությամբ՝ սարկոֆագում մոտ մ.թ. 1600 տարի առաջ 15-16 տարեկան աղջիկ է «թաղվել», նրա հետ միասին թաղվել են թանկարժեք իրեր՝ կերամիկական, ապակե և քարե ուլունքներից, ինչպես նաև սերդոլիկից ու ամեթիստից 4 վզնոց, երկու ականջօղ, մետաղից և ոսկորներից պատրաստված մատանիներ։

Փորձագետների կարծիքով՝ արժեքավոր իրերն աղջկա օժիտի մասն են կազմել։

Դիտվել է 25954անգամ
Վերջին լուրեր