Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Դեկտեմբեր / 2021 : 18-26

Արդեն իսկ ճշտված տեղեկություններով ադրբեջանցիները սպանել է Արցախի խաղաղ բնակչին․ Արցախի ՄԻՊ

Այսօր Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչ Ս.Ս. մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Քաղաքացին զբաղվում էր անասնապահությամբ:

Արդեն իսկ ճշտված տեղեկություններով ադրբեջանցիները սպանել է Արցախի խաղաղ բնակչին:

Սպանությունը Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հայերի նկատմամբ լայնածավալ և համակարգային հետապնդման քաղաքականության դրսևորում է:

Խաղաղ բնակավայրերի մոտակայքում Ադրբեջանի մարտական հենակետերն ուղիղ և անհերքելի սպառնալիք են Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և ֆիզիկական ու հոգեբանական անձեռնմխելիության համար:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան
Դիտվել է 27975անգամ
Վերջին լուրեր