Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Դեկտեմբեր / 2021 : 18-34

Ադրբեջանցիները սպանել են 65-ամյա արցախցուն. Արցախի ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել

​Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն, Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Արցախի ԱԱԾ-ից։

Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են։

Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։

ԱՀ իրավապահ մարմինների կողմից դեպքի կապակցությամբ ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ։

Տեսանյութը՝ ստորև։

Դիտվել է 225234անգամ
Վերջին լուրեր