05 / Դեկտեմբեր / 2021 : 17-52

Գերմանիայում օդանավը վայրէջք է կատարել կամրջի վրա ու բախվել բեռնատարին

Գերմանիայի հարավ-արևմուտքում մեկշարժիչանի A62 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ճանապարհային կամրջի վրա և հարվածել բեռնատարի անիվներին։ Այս մասին հայտնել է Պիրմասենս քաղաքի ոստիկանության կապի բաժինը։

72-ամյա օդաչուն թռչում էր Ներքին Սաքսոնիա, երբ օդանավի շարժիչը հանկարծակի խափանվել է։ Տղամարդը որոշել է վայրէջք կատարել և դրա համար ընտրել է Ռեյնլանդ-Պֆալցում գտնվող Schwarzbachtalbrücke կամուրջը:

Օդանավի վայրէջքի և բեռնատարի հետ բախման հետևանքով օդաչուն թեթև վնասվածքներ է ստացել, բեռնատարի վարորդը չի տուժել։ Սակայն վթարի պատճառով ավտոճանապարհի երթևեկությունը ավելի քան վեց ժամով արգելափակվել է։
Դիտվել է 17085անգամ
Վերջին լուրեր