06 / Դեկտեմբեր / 2021 : 15-36

Լուկաշենկո․ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ծրագրերը տարածաշրջանում անընդունելի են ոչ միայն Ռուսաստանի, այլև Բելառուսի համար: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Sputnik Belarus Telegram ալիքին։

Բելառուսական պետության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Արևմուտքն այժմ պիտակավորել է Ռուսաստանին, թե վերջինս իբր հարձակում է ծրագրում Ուկրաինայի վրա։

«Ձեզ պատճառ է պետք Ռուսաստանին հոշոտելու համար: Դուք այդ երկրին արդեն պիտակավորել եք։ Թեև Ռուսաստանում ոչ ոք չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա: Ռուսաստանը հիանալի տեսնում է, թե ինչ է կատարվում Ուկրաինայում», - ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ շատ մեծ «հանգուցալուծումներ» կլինեն նաև Ամանորից հետո։
Դիտվել է 6668անգամ
Վերջին լուրեր