30 / Ապրիլ / 2020 : 22-10

Այս Թբիլիսյան խաչապուրու բաղադրատոմսը ինձ ասել է մի ծերուկ. ավելի համեղ խաչապուրի դեռ չեմ փորձել

Վաղուց է, ինչ փնտրում էիք նոր և շատ համեղ խաչապուրիի բաղադրատոմս:

Ահա և այս համեղ խաչապուրիի նոր բաղադրատոմսը, որը կզարմացնի ձեզ իր պարզությամբ և համեղությամբ:

Բաղադրիչներ

1 բաժակ կեֆիռ

3 բաժակ ալյուր

 2 հավկիթ

1թ.գ շաքարավազ

1թ.գ աղ

1/2թ.գ սոդա

1բաժակ ձեթ

500գր պանիր

Կարագ

 

Որպեսզի միջուկը պատրաստեք, ձեզ անհրաժեշտ է՝

Քերեք պանիրը և ավելացրեք հավկիթ: 

 
Խմորի պատրաստման եղանակը


Խառնեք կեֆիրը հավկիթի հետ, հետո ավելացրեք շաքարավազը, աղը, ավելացրեք ձեթը, նորից ամեն ինչ խառնեք:

Այս զանգվածի մեջ ավելացրեք 2ճ.գ ալյուր սոդայի հետ: Զանգվածի խառնելու ընթացքում ավելացրեք մնացած ալյուրը:

Խմորը պետք է լինի փափուկ և էլաստիկ.

Խմորը լցրեք խորը ափսեի մեջ և այն ծածկեք սրբիչով: Թողեք հանգստանա: 

Որից հետո խմորիին  ձեռքերով հաղորդեք  երշիկի տեսք ու բաժանեք 9 մասի:


Այդ մասերից պատրաստեք լոշիկներ:


Յուրաքանչյուր լոշիկի կենտրոնում դրեք պանրով խառնուրդը։ 

Վերցրեք ծայրերն ու դրանք  մոտեցրեք լոշիկի կենտրոնական մասում իրար ու միացրեք:


Ստացված «պարկը»  շատ զգույշ պտտեք ու մի փոքր գրտնակեք, որից հետո ևս մեկ անգամ պտտեք ու մյուս կողմից գրտնակեք:

Տապակեք խաչապուրին 2 կողմերից  թավայի մեջ՝ մարմանդ կրակի վրա այնքան, մինչև որ այն ստանա ոսկեգույն երանգ:

 Պատրաստի լոշիկների վրա քսեք կարագը:

Մատուցեք այն տաք վիճակում:

 

Բարի ախորժակ:

Տես լուսանկարները։

Դիտվել է 52585անգամ
Վերջին լուրեր