Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Դեկտեմբեր / 2021 : 11-33

Հռոմի պապը ԵՄ-ն համեմատել է նացիստական բռնապետության հետ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հունաստանից մեկնելու ճանապահին լրագրողների հետ զրույցում Եվրամիությանը նախազգուշացրել է չբռնել գաղափարական գաղութացման ճանապարհը, գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ անցյալ շաբաթ ԵՄ-ին մեղադրել են «Սուրբ Ծնունդը չեղարկելու» փորձի համար այն բանից հետո, երբ մարդկանց խորհուրդ է տրվել խուսափել «Սուրբ Ծնունդ» արտահայտությունից՝ փոխարենը կիրառելով «արձակուրդային շրջան»-ը, քանի որ այն կարող է վիրավորական լինել ոչ քրիստոնյաների համար:

Եվրոկրատներն այս կանոնը հրապարակել են ամիսներ առաջ՝ որպես «ներառական հաղորդակցության» ուղեցույցի մի մաս, որի մանրամասների արտահոսքը հանգեցրել է բուռն արձագանքի:

Գրքի մյուս առաջարկները ներառում էին քրիստոնեական անունները, ինչպիսիք են Մարիամը և Հովհաննեսը, փոխարինել «միջազգային» անուններով, ինչպիսիք են Մալիկան և Խուլիոն, երբ դրանք օգտագործվում էին ընդհանուր օրինակներում:

Այս համատեսքում կաթոլիկների հովվապետը ԵՄ-ն համեմատել է «նացիստական բռնապետության» հետ՝ լեզվի վրա կանոններ սահմանելու և «Սուրբ Ծնունդ» արտահայտության օգտագործումն արգելելու փորձի համար։

«Պատմության մեջ շատ բռնապետություններ փորձել են անել այս բաները։ Ես մտածում եմ Նապոլեոնի, նացիստական բռնապետության, կոմունիստների մասին: Եվրամիությունը պետք է զգույշ լինի, որ չբռնի գաղափարական գաղութացման ճանապարհը։ Սա կարող է հանգեցնել երկրների բաժանման և ԵՄ-ի ձախողման»,-ասել է Հռոմի պապը։
Դիտվել է 4507անգամ
Վերջին լուրեր