Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Դեկտեմբեր / 2021 : 13-41

Հայաստանում մարդը, որպեսզի սովից չմահանա մեկ ամսում, իրեն պետք է 70 հազար 550 դրամ. պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ` առաջանցիկ ավելանում է ՀՀ պետական պարտքը, աճում են գները:

«Գներն աճում են, ինչքան դուք էլ ասեք `«մենք էլ ենք մտահոգ և այլն, և այլն», ես ասեմ, մյուսն ասի, նախարարն ինչքան էլ տարբեր հիմավորումներ բերի, դրանից բան չի փոխվում, դրանից չի փոխվում, որ համարյա 20 տոկոս սննդամթերքի գներն աճել են», - հայտարարեց Ավետիսյանը:

Նա նշեց, թե թոշակն ու նպաստը չեն ավելացել, նվազագույն աշխատավարձը չի ավելացել, բայց պաշտոնական վիճակագրությամբ` առաջանցիկ ավելանում է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը:

Թադևոս Ավետիսյանը նշեց, թե մի մարդը մեկ ամսում, որպեսզի սովից չմահանա, իրեն պետք է 70 հազար 550 դրամ:



«Հիմա ինչքա՞ն է նպաստը, որ մենք ենք վճարում քաղաքացիներին, երկու անգամ պակաս, նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ է ու արդեն 70 հազարից ավելի նվազագույն սպառողական զամբյուղ ունենք: Այդպես է միայն հիմա՞, ոչ. այո, նախկինում էլ է եղել, բայց երբ նման իրավիճակ է ու գներն աճում են, սոցիալական պետությունը պետք է մտածի նաև սոցիալապես խոցելի խմբերի մասին», - ընդգծեց պատգամավորը:

Նա ասաց, թե Հայաստանում տնտեսական ոլորտի պատասխանատուն երկնիշ տնտեսական աճ էր խոստանում, բա ո՞ւր է:

«Միլիարդավոր դոլարների ներդրումներ էր խոստանում, չեղավ, հաջորդ տարի էլ չի լինելու այն աճերը, որ այս տարի եք խոստանում. չի լինում, չեք անում», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Ավետիսյանն ասաց, թե տնտեսությունը զարգացնելու համար պետք է լուծվեն սոցիալական խնդիրները:

Նրա խոսքով` 2022 թվականի պետական բյուջեն ունի ընդգծված հակասոցիալական բնույթ:
Դիտվել է 19381անգամ
Վերջին լուրեր