09 / Դեկտեմբեր / 2021 : 13-52
Սահմանամերձ համայնքներում 6500 մարդու դրամական աջակցություն կտրամադրվի ձմռան կարիքները հոգալու համար․ ԿԽՄԿ
Դեկտեմբերից սկսած՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ համագործակցությամբ, դրամական աջակցություն է տրամադրելու Սյունիքի և Գեղարքունիքի 30 սահմանամերձ համայնքներին։ Մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագրի շրջանակներում աջակցություն կստանա մոտ 6500 մարդ կամ ընտրված համայնքներում բնակվող ամեն ընտանիք։ Ընտանիքներից յուրաքանչյուրը կստանա 280,000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական աջակցություն՝ ձմռան առաջնահերթ կարիքները, օրինակ՝ վառելափայտի կամ անասնակերի ծախսերը հոգալու համար։ Աջակցությունը կտրամադրվի դեկտեմբերին՝ տեղական բանկի մասնաճյուղերի միջոցով։ Տեղեկացնում է ԿԽՄԿ մամուլի ծառայությունը։
Ծրագրին նախորդել է կարիքների գնահատումը, որն իրականացվել է տեղական իշխանությունների համակարգմամբ։ ԿԽՄԿ և ՀԿԽԸ թիմերը գրանցել են նշված համայնքներում բնակվող բոլոր ընտանիքներին, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության անցյալ տարվա սրացման հետևանքով տեղահանվածներին։
- Պատերազմի ազդեցությունը մարդկանց կյանքի և կենսապահովման վրա հատկապես զգալի է այս շրջաններում,- ասում է ԿԽՄԿ տնտեսական անվտանգության ծրագրի համակարգող Ասլան Բժիխատլովը։ -Լինի դա արոտավայրերի կամ վարելահողերի հասանելիության խնդիր, թե՝ ապագայի հանդեպ անորոշության կամ անվստահության զգացողություն, մենք լսում ենք տուժած համայնքների բնակիչներին և փորձում համապատասխանեցնել մեր մարդասիրական արձագանքը նրանց կարիքներին։
ԿԽՄԿ-ն չեզոք, անկողմնակալ և անկախ կազմակերպություն է, որի բացառապես մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված հակամարտությունից և բռնության այլ իրավիճակներից տուժած մարդկանց կյանքը և արժանապատվությունը։ Կազմակերպությունն իրականացնում է իր մարդասիրական գործունեությունը տարածաշրջանում 1992 թ.-ից Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։
Դիտվել է
6634անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
ՊԵԿ-ը սննկացնում է փոքր հյուրանոցներին
2018թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած և մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը գործող հարկային օրենսգրքի 258 հոդվածը իսկական պատուհաս է դարձել շրջանառության հարկով աշխատող հյուրանոցների համար, որովհետև ըստ այդ...
22 / Հունվար / 2020
Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան
Բիզնես Ելակետ հաղորդաշարի հյուրը ARARAT GROUP USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանն է։
2016 թվականին պաշտոնապես բացվեց ARARAT GROUP ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում: Մինչ բացումը շուրջ 12 տարի...
21 / Հունվար / 2020
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրը գյուղատնտես Դավիթ Դավթյանն է
Գյուղատնտեսությունն այսօր աղետալի վիճակում է։ Տասնյակ տարիների անգործության սխալ, սխալ գործունեության արդյունքները, ամեն ինչ թվերով է երևում։ Հողագործության ոլորտում ըստ պաշտոնական թվերի ...
23 / Հունվար / 2020
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) բանակցություններ է վարում Հայաստանում էլեկտրոմոբիլների՝ մարդատար էլեկտրական մեքենաների շուկան համալրելու և զարգացնելու նպատակով խոշոր...
31 / Հունվար / 2020
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 478.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է...
30 / Մարտ / 2020
Կառավարության նիստը՝ ուղիղ
Կառավարության նիստը՝ ուղիղ
01 / Ապրիլ / 2020
Գազպրոմ Արմենիան մտադիր է թանկացնել գազը
Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը և Տրանսգազ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`...
01 / Ապրիլ / 2020