09 / Դեկտեմբեր / 2021 : 15-48

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը յոթերորդ անգամ հայր Է դարձել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը յոթերորդ անգամ հայր Է դարձել. նրա կինը՝ Քերրին, դուստր Է լույս աշխարհ բերել: Այդ մասին, հաղորդել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով զույգի ներկայացուցչին:

«Վարչապետը եւ տիկին Ջոնսոնն ուրախ են այսօր հայտարարել, որ առողջ դուստր Է ծնվել լոնդոնյան հիվանդանոցում»,-հայտարարել Է ներկայացուցիչը: Մայիսին հայտնի դարձավ, որ Ջոնսոնը եւ նրա հարսնացուն՝ Քերրի Սայմոնդսը, ամուսնացել են գաղտնի արարողությամբ. զույգն արդեն երեխա ունի, 2020 թվականի ապրիլի վերջին ծնվել Է Ջոնսոնի եւ Սայմոնդսի որդին, որին անվանել են Ուիլֆրեդ:

Բացի այդ, Ջոնսոնը չորս չափահաս զավակ ունի իրավաբան Մարինա Ուիլերի հետ ամուսնությունից, արտամուսնական դուստր՝ արվեստագետ Հելեն Մաքինթայրից եւ, ըստ որոշ տվյալների, կա եւս մեկ արտամուսնական երեխա: Ջոնսոնն ավելի վաղ հաստատել Է, որ ինքը վեց զավակ ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Դիտվել է 7160անգամ
Վերջին լուրեր