12 / Դեկտեմբեր / 2021 : 14-05
«Ձեզ երբեք չի հաջողվի ստեղծել իմաստուններ, եթե երեխայի մեջ սպանեք չարաճճիությունը». Ժ. Ռուսո
ՄԱԿ-ի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ դեկտեմբերի 11-ը սահմանվել է երեխայի իրավունքների պաշտպանության միջազգային օր։
Ձեզ ենք ներկայացնում ասույթներ հեղինակավոր գրողներից՝
երեխաների եւ նրանց դաստիարակության մասին։
«Յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է և յուրաքանչյուր հանճար ինչ-որ չափով երեխա է»։
ԱՐԹՈՒՐ ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ
«Երեխաներն ունեն տեսնելու, մտածելու և զգալու իրենց սեփական ձևը, և չկա ավելի անմիտ բան, քան ցանկությունը՝ փոխարինել այն մերով»։
Ժ.Ժ. ՌՈՒՍՈ
«Յուրաքանչյուր հասարակություն պետք է իր երեխաների համար ցանկանա այն, ինչ լավագույն և ամենախելամիտ ծնողն է ցանկանում իր երեխայի համար»:
Ջ. ԴՅՈՒԻ
«Երեխաներին չես վախեցնի խստությամբ, նրանք տանել չեն կարողանում միայն սուտը»։
Լ. ՏՈԼՍՏՈՅ

«Մեծ մարդու վեհությունը արտահայտվում է փոքր մարդկանց հետ նրա վարվելակերպում»:
Յ. ԿՈՄԵՆՍԿԻ
«Մանկությանը պետք է ցույց տալ մեծագույն հարգանք»:
Փ. ՅՈՒՎԵՆԱԼ
«Երեխաները միանգամից և անկաշկանդ ընտելանում են երջանկությանը, քանի որ նրանք իրենց բնույթով հենց ուրախություն և երջանկություն են»։
Վ. ՀՅՈՒԳՈ

«Ձեզ երբեք չի հաջողվի ստեղծել իմաստուններ, եթե երեխայի մեջ սպանեք չարաճճիությունը»:
Ժ. ՌՈՒՍՈ
«Եթե մարդիկ վատ բան են ասում քո երեխայի մասին, դա նշանակում է, որ նրանք վատ են խոսում քո մասին»։
Վ.ՍՈՒԽՈՄԼԻՆՍԿԻ
«Վատ երեխաների համար պետք է ծնողներին պատժել»:
Մ. ԳՈՐԿԻ
«Երեխաներին դաստիարակելու համար պահանջվում է ավելի խորաթափանց մտածողություն, քան պետության կառավարման համար»:
Ու. ՉԵՆԻՆԳ
«Մանկության աշխարհն է իմ կյանքում եղել և կմնա ամենանվիրականը»:
«Այնքան էլ վստահ չեմ, թե մանկությունից հետո ապրել եմ»:
Ա. ԷՔԶՅՈՒՊԵՐԻ
«Երեխաները սուրբ են և մաքուր: Չի կարելի դարձնել նրանց մեր տրամադրության խաղալիքը»:
Ա. ՉԵԽՈՎ