13 / Դեկտեմբեր / 2021 : 13-11

Հայտնի է դարձել «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթողը (լուսանկարներ)

Miss Universe մրցույթի հաղթող Է դարձել Հնդկաստանի ներկայացուցչուհի Հառնաազ Սանդհուն:

Նա թագն ստացել Է իր նախորդից՝ Անդրեա Մեսայից, որը ծնունդով Մեքսիկայից Է:




Երկրորդ տեղում Հարավաֆրիկյան Հանրապետությունից սերված ներկայացուցչուհին Է:

Մրցույթին մասնակցել են 80 երկրների աղջիկներ: Միջոցառման եզրափակիչ փուլը, որն այս տարի տոնում Է իր 70-ամյակը, կայացել Է իսրայելական Էյլաթե առողջարանային քաղաքում:

«Միսս Տիեզերքին» առաջին անգամ են ընտրում այս երկրում: Ավելի վաղ Իսրայելի զբոսաշրջության նախարար Կոնստանտին Ռազվոզովը ՌԻԱ Նովոստիին հաղորդել Էր, որ մրցույթի անցկացումն ընթանում Է ըստ պլանի, չնայած կորոնավիրուսի նոր շտամի տարածմանը:
Դիտվել է 19574անգամ
Վերջին լուրեր