Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Դեկտեմբեր / 2021 : 19-22

Զելենսկին օգնություն է խնդրել Ալիևից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խնդրել է օգնել Ռուսաստանում պահվող Ուկրաինայի քաղաքացիներին, հիմնականում՝ Ղրիմի թաթարներին ազատ արձակելու հարցում։ Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։

«Սա մեզ համար առաջնահերթություն է։ Ես երախտապարտ կլինեի այս խնդրի լուծման հարցում ձեր օգնության համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար և նշել երկու երկրների միջև երկկողմ համագործակցության ակտիվացումը։



Ուկրաինական պետության ղեկավարը հիշեցրել է, որ 2022 թվականին լրանում է Ուկրաինայի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և առաջարկել է գագաթնաժողով անցկացնել Կիևում՝ երեք երկրների նախագահների մասնակցությամբ։

Վլադիմիր Զելենսկին նաև ուշադրություն է դարձրել Ուկրաինայի և Ադրբեջանի միջև համագործակցության տրանսպորտային և նյութատեխնիկական ներուժին, մասնավորապես՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղիով ապրանքների տարանցման իրականացմանն ուղղված աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության վրա։

Ուկրաինայի նախագահը հիշեցրել է ադրբեջանական ընկերությունների հետ մայրուղիների և տրանսպորտային հանգույցների շինարարության ոլորտում համագործակցության դրական փորձը։
Դիտվել է 35205անգամ
Վերջին լուրեր