Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Դեկտեմբեր / 2021 : 12-24

Թուրքիան դիտարկում է Ստամբուլ-Երևան չվերթի համար ներկայացված հայտերը․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը: Տեղեկությունը հայտնում էAnadolu-ն։

Չավուշօղլուն լրագրողներին ասել է, որ ավիաընկերությունների հայտերը քննարկվում են Թուրքիայի տրանսպորտի նախարարությունում և քաղավիացիայի գլխավոր վարչությունում:

«Առհասարակ թուրքական կողմը դրական մոտեցում ունի այս հարցում։ Մոտակա օրերին կորոշվի, թե որ ընկերությունները կկարողանա թռիչքներ կատարել այդ երթուղով»,-ասել է Չավուշօղլուն։

Նա շեշտել է, որ Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման օգտին: Արտգործնախարարը հույս է հայտնել, որ հայկական կողմը ջանքեր կգործադրի տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ։

Հիշեցնենք` թուրք նախարարը դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։

Երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Դիտվել է 7411անգամ
Վերջին լուրեր