17 / Դեկտեմբեր / 2021 : 13-06

ԱՄՆ-ն ողջունում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումները Բրյուսելում. պետքարտուղարություն

Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների հաստատմանը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Միացյալ Նահանգները ողջունում է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած վերջին հանդիպումները: Մենք մեծապես աջակցում ենք ապագա ուղիղ շփումները՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- գրել է Փրայսը:
Դիտվել է 4576անգամ
Վերջին լուրեր