17 / Դեկտեմբեր / 2021 : 14-07

Թուրքիայի մեջլիսում կռվի են բռնվել կին պատգամավորները (լուսանկարներ)

Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) վեճի են բռնվել կին պատգամավորները, տղամարդիկ դժվարությամբ են կարողացել հանդարտեցրել կռիվը, գրել է Ermenihaber.am-ը։

Մեջլիսում քաղաքական կրքերը թեժացել են իշխող ուժի պատգամավոր Բահար Այվազօղլուի ելույթից հետո, որը քննադատել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, ԺՀԿ պատգամավորներին և նրանց խորհրդարանական ելույթները՝ նշելով, որ ԺՀԿ-ի անցյալը խավար է և ցավով լի։


Նրան հակադարձել են ԺՀԿ-ականներ Գյուլիզար Բիչեր Քարաջան և Բուրջու Քյոքսալը՝ պաշտպանելով ԺՀԿ նախկին գործիչներին և նրանց քաղաքականությունը։

Ընդմիջմանը լարվածությունը վերածվել է քաշքշուկի։


Դիտվել է 9417անգամ
Վերջին լուրեր