Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Դեկտեմբեր / 2021 : 15-20

ԱՄՆ-ը հանձնարարել Է չօգտագործել Johnson & Johnson-ի արտադրության պատվաստանյութը

ԱՄՆ-ի բժշկական կարգավորիչին (CDC) առընթեր փորձագետները հանձնարարել են հնարավորինս չօգտագործել կորոնավիրուսի դեմ Johnson & Johnson-ի արտադրության պատվաստանյութը թրոմբների հետ կապված բարդությունների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փորձագետները քվեարկել են այն հանձնարարականի օգտին, որի համաձայն, այլ պատվաստանյութերի առկայության դեպքում, որոնք mRNA տեխնոլոգիայով արտադրվել են Pfizer եւ Moderna ընկերությունների կողմից, հարկավոր Է օգտագործել հատկապես դրանք:

ԱՄՆ-ում Johnson & Johnson-ի պատվաստանյութ ստացած հիվանդների մոտ ավելի վաղ գրանցվել են թրոմբների առաջացման հետ կապված բարդությունների տասնյակ դեպքեր: Բարդություններն առաջվա պես շատ հազվադեպ են: Johnson & Johnson-ի արտադրության պատվաստանյութի կիրառումը դադարեցվել Էր ապրիլին, բայց հետագայում կրկին վերսկսվել Էր գիտնականների հանձնարարականների համաձայն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Դիտվել է 9369անգամ
Վերջին լուրեր