Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Դեկտեմբեր / 2021 : 19-08

Մեկնարկից ժամեր առաջ հետաձգվել է «Միսս աշխարհ» մրցույթը

Մեկնարկից վեց ժամ առաջ 90 օրով հետաձգվել է «Միսս աշխարհ 2021» գեղեցկության մրցույթի հոբելյանական՝ 70-րդ միջազգային մրցույթի եզրափակիչը, որը դեկտեմբերի 16-ին պետք է տեղի ունենար Պուերտո Ռիկոյում։ Այս մասին ասվում է շոուի կազմակերպիչների տարածած մամուլի հաղորդագրությունում։

Մրցույթի 97 մասնակիցներից 23-ի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել։


«Մասնակիցների շարքում, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, եղել է Մալայզիայի ներկայացուցիչ Լավանիա Շիվաջին։ Հիմա նա մեկուսացած է, սակայն «կլինիկական առումով առողջ» է»,- ասված է մրցույթի էջում։

Հիվանդացածները կարանտինում են, բժիշկների հսկողության տակ․ նրանք կկարողանան տուն վերադառնալ լիովին ապաքինվելուց հետո։

«Միսս աշխարհ 2021»-ը 70-րդ հոբելյանական մրցույթն է։ Սպասվում է, որ հինգ տարվա դադարից հետո մասնակիցները բեմ կբարձրանան լողազգեստներով։

Հայաստանը մրցույթում ներկայացնում է Միրնա Պստիկյանը։
Դիտվել է 14881անգամ
Վերջին լուրեր