Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Դեկտեմբեր / 2021 : 09-16

Դեկտեմբերի 18-ի աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Այսօր ամբողջ օրը կմտորեք ձեր հարաբերությունների մասին։ Կփորձեք հասկանալ, թե ինչպիսի վերաբերմունքի եք նրան արժանացնում, եւ արդյոք դուք իսկապես անկեղծ եք նրա հետ։

ՑԼԵՐ

Այսօր պետք չէ ամեն ինչ շատ սրտամոտ ընդունել։ Ընդհակառակը, փորձեք ուշադրություն չդարձել մանրուքներին։ Թող որ ձեզ միայն մեծ ու կարեւոր իրադարձությունները հետաքրքրեն։ Մոռացեք ավելորդ ու աննշան խնդիրների մասին։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր հարկավոր է հիշել այն ամենը, ինչ ասել եք ձեր սիրելի անձնավորությանը։ Հատկապես պետք է ուշադիր լինել նրա թշնամիների հետ զրուցելիս։ Դուք լուրջ փորձության առաջ եք կանգնած եւ միգուցե հայտնվեք տհաճ իրավիճակում։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Օրը հիանալի է կատարված ամեն ինչը հասկանալու, ամփոփելու եւ պարզելու, թե ինչն եք արել, իսկ ինչը՝ ոչ։ Երբ դուք կպատասխանեք այս բոլոր հարցերին, ստիպեք ձեր ընտրյալին, որպեսզի նա նույնպես նման հարցադրումներ անի։ Հավատացեք, որ մի շարք հետաքրքիր ու կարեւոր բացահայտումներ կլինեն։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Եթե կարծում եք, որ ձեր սիրելի էակը պակաս խելացի, ադեկվատ եւ անկարող է։ Միգուցե, բայց ոչ դեկտեմբերի 18-ին։ Այսօր նա ընդունակ է այնպիսի քայլերի, որոնք ամբողջությամբ կփոխի ձեր պատկերացումներն ու կարծիքը նրա մասին։

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերը այսօր հատկապես պետք է զգուշանան ընտանի կենդանիներից։ Մեկ անզգուշ քայլ, եւ դուք կհայտնվեք տհաճ իրավիճակում։ Փորձեք այսօր զբոսանքի տանել ձեր շանը, որպեսզի այն իրեն անտեսված չզգա։


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին անձնավորությունը հատուկ ուշադրության չի արժանացնի ձեզ։ Այսօր փորձեք ավելի հանդուրժող լինել նրա նկատմամբ ու հասկանալ նրա անտարբերության պատճառը։

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճներ, հավանաբար, այսօր մտադիր են ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնել, այցելել բարեկամներին, գնալ ինչ-որ գեղեցիկ միջոցառման։ Սակայն այսօր ձեզ անակնկալ է սպասվում։ Միգուցե արտասահմանում բնակվող մտերիմներից մեկը ձեզ զանգի կամ անսպասելի հանդիպման հրավեր ստանաք եւ այլն։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք Նրա հետ կինո, սրճարան, ռեստորան կամ թատրոն կգնաք։ Այսօր մշակութային օր է հայտարարված ձեզ մոտ։ Եվ այս ամենը հանուն ձեր սիրելի անձնավորության։ Իսկ թե ինչպես պետք է անցկացնեք օրը, որոշեք միասին։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր երկրորդ կեսը կասի, որ միշտ էլ նրան դուր չեն եկել բնավորության ձեր այս կամ այն գծերը։ Պատրաստ եղեք լսել այս խոսքերը եւ փորձել հասկանալ Նրան։

ՋՐՀՈՍՆԵՐ

Դեկտեմբերի 18-ին ձեր սիրելին կանի այն ամենը, ինչ դուք խնդրեք նրան։ Ուստի, կարող եք ասել մի խենթ ու խելահեղ ցանկություն, որը շատ շուտով նա կիրականացնի։ Բնականաբար, ցանկությունները պետք է լինեն խելամիտ եւ ձեր ընտրյալի հնարավորության սահմաններում։

ՁԿՆԵՐ

Այսօր անսպասելիորեն ամեն ինչ շատ լավ կստացվի։ Այդքան լավ, դուք երբեք միասին չէիք զգացել։ Դուք համոզված էիք, որ նման զգացողություններ այլեւս երբեք չեք ունենա։ Սակայն մոռացեք նման մտքերի մասին եւ վայելեք միասին անցկացրած րոպեները։

Դիտվել է 37928անգամ
Վերջին լուրեր