Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Դեկտեմբեր / 2021 : 10-08

Պեսկովը չի կարծում, որ Թուրքիան փորձում է նոր Օսմանյան կայսրություն ստեղծել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարծում, որ Թուրքիան փորձում է նոր Օսմանյան կայսրություն ստեղծել։

«Նոր Օսմանյան կայսրություն. նման բան չկա, համաձայն չեմ ձեզ հետ»,- նկատել է նա՝ RTVI-ի հետ հարցազրույցում մեկնաբանելով հաղորդավարուհի Թինա Կանդելակիի՝ «Օսմանյան կայսրության նոր տարբերակ» արտահայությունը։


Կրեմլի խոսնակը հավելել է, որ Թուրքիայում,այնուհանդերձ, «բավականին տարածված է թյուրքական աշխարհի հոգեւոր միասնության գաղափարը»։ «Իսկապես, գոյություն ունի թյուրքական աշխարհի մշակութային, պատմական ընդհանրություն։ Կենտրոնական Ասիայի պետությունները, նույնիսկ Ռուսաստանի Դաշնության մեր հանրապետությունները՝ թաթարները, բաշկիրները, այո, նրանք ընդհանուր պատմություն ունեն թուրքերի հետ՝ դա լեզվական պատմությունն է, մշակութային եւ ընդհանուր ավանդույթները։ Ուստի դրանում ոչ մի վատ բան չկա»,- ասել է Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Թուրքիայում կան նաեւ ազգայնական ուժեր, որոնք ցանկանում են մշակութային հարազատությունն ու միասնությունը վերածել ավելիի։ «Սակայն, փառք Աստծո, այդ ազգայնականներն այնքան էլ շատ չեն, նրանք մեծամասնություն չեն կազմում, թեեւ շարունակում են պնդել «Մեծ Թուրան» ստեղծելու իրենց գաղափարը։ Նրանք չեն ասում «Օսմանյան կայսրություն», ասում են «Մեծ Թուրան», - պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ազգայնականներ «կան ամենուր, դա, որպես կանոն, կայուն եզր է յուրաքանչյուր պետության քաղաքական ասպարեզում», սակայն գործող իշխանությունները սովորաբար զսպում են նրանց։
Դիտվել է 6060անգամ
Վերջին լուրեր