18 / Դեկտեմբեր / 2021 : 16-53

Փարիզում չեղարկվել են ամանորյա տոնակատարությունները

Փարիզի իշխանությունները չեղարկել են Ելիսեյան դաշտերում դեկտեմբերի 31-ին նախատեսված միջոցառումների իրականացումը՝ նվիրված Նոր տարվան: Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոտսի»-ին, այդ մասին ասվում է քաղաքային իշխանությունների հայտարարության մեջ:

Նշվում է, որ դեկտեմբերի 31-ի գիշերը նախատեսված տոնակատարությունները չեղարկվել են՝ հետևելով Կառավարության հայտարարություններին և առողջապահության ու ոստիկանության առաջարկներին։

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը կոչ է արել համաքաղաքացիներին խուսափել տոնական օրերին զանգվածային հավաքներից՝ կապված երկրում կորոնավիրուսի համաճարակի հինգերորդ ալիքի հետ։ Նա նշել է, որ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը կարգելվի ալկոհոլի օգտագործումը հասարակական վայրերում։
Դիտվել է 27696անգամ
Վերջին լուրեր