Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Դեկտեմբեր / 2021 : 10-14

Ֆրանսիայի նախագահը ողջունել է Ադրբեջանից Հայաստան 10 ռազմագերու վերադարձը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերու ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան։


«Ազատ են արձակվել 10 հայ զինվորներ։ Ես ցանկանում եմ ողջունել Եվրոպական Միության վճռական գործողությունները, որոնց օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այդ ուղին, որը տանում է դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Մենք առաջ ենք գնում»,- գրել է Մակրոնը «Թվիթեր»-ում։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձել են հայրենիք և ներկայացրել վերադարձածների ցանկը։

Ազգանուն, անուն, հայրանուն

Ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ

1.Գալստյան Հրաչիկ Արամի 25․01․1990թ․

2․Դիլանյան Մկրտիչ Վալիկոյի 13․11․1982թ․

3․Հարությունյան Գագիկ Վալերիի 10․11․1982թ․

4․Պողոսյան Ռադիկ Ռազմիկի 19․01․1990թ․

5․Ղևոնդյան Անդրանիկ Գարեգինի 16․11․1973թ․

6․ Նազարյան Արթուր Սիրվենի 23․11․1978թ․

7․ Շահինյան Մարատ Ժորայի 06․01․1977թ․

8․ Պետրոսյան Սևակ Աղվանի 14․11․1984թ․

9․ Ստեփանյան Կարլեն Ռուբիկի 21․01․1974թ․

10․ Վասիլյան Հայկ Լևոնի 19․10․1984թ․
Դիտվել է 10151անգամ
Վերջին լուրեր