21 / Դեկտեմբեր / 2021 : 13-37

Ամանորյա աղցան «Կոներ»

Հիասքանչ աղցան…

Զարմանալի գեղեցկությամբ ամանորյա աղցան: Փորձեք պատրաստել և գեղեցկացնել ձեր տոնական սեղանը:

Բաղադրիչներ

հավի ֆիլե՝ 300գ.

կարտոֆիլ՝ 3 հատ

մարինացված վարունգ՝ 2 հատ

հավկիթ՝ 3 հատ

պինդ պանիր՝ 150գ.

մայոնեզ կամ թթվասեր 150գ.

նուշ՝ զարդարելու համար

աղ



Կարտոֆիլը, ձուն և հավի ֆիլեն եփել, համեմել աղով։

Սառած կարտոֆիլը կլպում ենք, քերում, մի քիչ աղ ենք լցնում և խառնում ենք երկու գդալ մայոնեզի հետ: Կարտոֆիլի զանգվածը լցնում ենք մեծ, տափակ ափսեի վրա՝ կոնաձև:

Հավի ֆիլեն կտրատում ենք մանր կտորների և խառնում ենք մի գդալ մայոնեզի հետ: Ավելացնում ենք կարտոֆիլի զանգվածի վրա:

Հավի ֆիլեն ծածկում ենք մարինացված վարունգով: Ավելացնում ենք մի քիչ մայոնեզ:

Ձուն քերում ենք միջին չափի քերիչով, խառնում ենք մի գդալ մայոնեզի հետ և ավելացնում ենք վարունգի շերտի վրա:

Մայոնեզի երկու գդալի հետ խառնած՝ քերած պանիրով աղցանը այնպես ենք պատում, որ բոլոր շերտերը փակվեն:

Մնում է աղցանը զարդարել նուշով, որ այն կոնի վերջնական տեսք ունենա: Որպես եղևնու տերև կարելի է օգտագործել սամիթ կամ ծիտրոն: Բայց ավելի հետաքրքիր կնայվեն իսկական եղևնու ճյուղերը:
Դիտվել է 17673անգամ
Վերջին լուրեր