21 / Դեկտեմբեր / 2021 : 17-35

Քաշաթաղում ադրբեջանցի զինծառայող է սպանվել

Թելեգրամյան ալիքները հայտնում են, որ ադրբեջանցիների կողմից օկուպացված Քաշաթաղի զորամասերից մեկում սպանվել է ադրբեջանցի զինծառայող Մուշֆիգ Նասիրովը։ Թե ինչ հանգամանքներում է մահացել ադրբեջանցին, դեռևս հայտնի չէ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է թաքցնել մահվան դեպքը ու պաշտոնապես դեռ չի մեկնաբանել լուրը։
Դիտվել է 38074անգամ
Վերջին լուրեր