Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Դեկտեմբեր / 2021 : 19-42

Մակրոնը և Պուտինը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

նսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ առաջնորդները բանակցությունների ընթացքում անդրադարձել են, մասնավորապես, Ուկրաինայում տիրող իրավիճակին։

Բացի այդ, Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական փաստաթղթերի նախագծերը։ Կրեմլից հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկել եվրոպական մայրցամաքում կայունության և անվտանգության ամրապնդման հարցերը։

Ի թիվս այլ հարցերի` պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման կապակցությամբ։

«ԼՂ կարգավորման շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է հայտնվել իրավիճակի կայունացման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերի կապակցությամբ։ Նշվել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան այդ հարցերում գործում են և ապագայում էլ մտադիր են գործել սինխրոն կերպով»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտվել է 4795անգամ
Վերջին լուրեր