Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Դեկտեմբեր / 2021 : 19-53

Լարսում ձնահոսքի պատճառով երթևեկությունն արգելվում է, այնտեղ շուրջ 250 հայկական բեռնատար կա

Վրաստանում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի որոշ հատվածներում առատ ձյան և ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով բեռնատարների և մասամբ թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունն արգելվում է, կան տրանսպորտային միջոցների կուտակումներ։ Այս մասին «Ալիք Մեդիային» հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

«Լարսում այս պահի դրությամբ կրկին տեղումներ են ձյան տեսքով, բեռնատարների երթևեկությունն արգելված է, իսկ թեթև մարդատարների համար ավտոմայրուղին բաց է առանձին հատվածներում, մասնավորապես՝ մինչև Մցխեթա-Գուդաուրիի հատվածը։ Իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասել է դեսպանության ներկայացուցիչը:

Ինչպես դեպանությունից են նշում, երթևեկության արգելքի պատճառով այժմ Լարսում բեռնատարների կուտակումներ են, այս պահին ավտոճանապարհին մոտավորապես 250 հայկական բեռնատար կա։
Դիտվել է 11848անգամ
Վերջին լուրեր