... Ու էսօրից հեդո էլ պդի վառեմ-մարեմ, վառեմ-մարեմ։
- Էս օրը ցերեկով լույսը ինչի՞ կվառեն: Իրան ըսա, որ մենք դեռ ԶԱԳՍ-ով բաժնված չենք: Որ կբաժնվինք, հետո ինչքան կուզե վառե:
- Իրան ըսա՝ քեֆս ինչքան կուդա, էդքան պդի վառեմ: Ըդիկ իմ անձնական գործն է:
- Ինքը կսե՝ քեֆս ինչքան կուդա, էնքան պդի վառեմ:
- Իրան ըսա՝ թող վառե, վառե ընձի վառեց, էրեխեքին վառեց, թող քաղաքն էլ վառե:
- Ընգեր Ղազարյան իրան ըսա, որ ինքը էրեսին մեռոն չունի, էս տան բոլորը ինչի կֆռֆռա:
- Ինքը կսե, որ դու էրեսիդ մեռոն չունես քսած, էս տան բոլորն ինչի՞ կֆռֆռաս:
- Ո՞վ մեռոն չունի:
Խանդաղատանք
- Դո՛ւ:
- Լսի՛ ընգեր, դու լուսի մա՞րդն ես:
- Հա, լուսի մարդն եմ, էրեխեքին լուս կուդամ:
- Լսի՛, այ ընգեր, դու ո՞վ ես է, էրեխեքի լուս կուդաս, հա՞: Դու ի՞նչ գործ ունիս մեր տունը, որ էկա վերև, ես քո լուսդ կուդամ:
- Ընգեր Ղազարյան, դու Գագիկի հմար ես եկել, գնա Գագիկով զբաղվի: Իսկ դու, ընգեր Մեսրոպ, դու գնա այ էն պոստիդ վրա վեր ընգի: Իսկ դու Ռուբեն տղա, լուսը վառել եմ ու պդի վառեմ: Ու էսօրից հեդո էլ պդի վառեմ-մարեմ, վառեմ-մարեմ:
- Վառե՜, վառե՜։
- Կվառե՛մ, հենց պդի վառեմ, հբը։
- Քու գործդ մենակ վառելն է։
«Մեր մանկության տանգոն» (Հատված)
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։