Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Դեկտեմբեր / 2021 : 13-06

Վիրտուալ սեռական կյանքից կախվածությունը նվազեցնում է իրական սեռական կյանքով ապրելու ցանկությունը․ սեքսոպաթոլոգ

Tert.am-ը վիրտուալ սեռական կյանքի հետևանքների մասին զրուցել է Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսոպաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի հետ։

Ներկայումս մարդիկ ավելի ցածր սեռական ակտիվություն ունեն, քան նախկինում՝ միջին թիվը նվազել է 15% -ով: Ավելին, այս ցուցանիշը առավել նկատելիորեն նվազել է ամուսնացած զույգերի շրջանում:

Ի՞նչ պատճառներ են ընկած դրա հիմքում. Ըստ որոշ հետազոտությունների, դրա պատճառներից կարող են լինել.

Կախվածություն վիրտուալ սեռական կյանքից, պոռնոգրաֆիայից: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ պոռնոգրաֆիան ավելի հասանելի է դարձել և սոցիալական ցանցերը առավելագույնս ընդլայնել են իրենց սպառողների շրջանակը: Առցանց պոռնոգրաֆիայի տարածվածության աճը որոշ հետազոտողների դրդել է ինտերնետային սեռական կախվածությունը հիվանդություն համարել:

Վիրտուալ սեռական կյանքից կախվածությունը զգալիորեն նվազեցնում է սեռական ցանկությունը՝ զույգընկերոջ հետ ապրելու իրական սեռական կյանքով:


Սոցիալական մեդիան երկրորդ հիմնական պատճառն է, որով մարդիկ հնարավոր է շեղվեն իրենց իրական կյանքից:

Եթե վիրտուալ սեռական կյանքը լիովին փոխարինում և դուրս է մղում իրական կյանքում ռեալ մարդկային շփումներին և փոխհարաբերություններին, ապա առաջանում է զույգերի միջև սեքսուալ աններդաշնակություն, խանգարվում է ամուսնական հարմոնիան:

Ահա այս առումով անհրաժեշտություն կա կանխարգելել կամ առաջացած խնդիրների դեպքում դիմել մասնագետի՝ զույգի սեռական ներդաշնակությունը կարգավորելու համար:
Դիտվել է 72064անգամ
Վերջին լուրեր