Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Դեկտեմբեր / 2021 : 14-16

Հավի մսով և սալորաչրով ամանորյա աղցան «Վագրիկ»

Պատրաստում ենք Ամանորյա շատ համեղ աղցան «Վագրիկ»։ Աղցան իր գեղեցիկ գույներով և ձևավորումով նման է Ամանորի խորհրդանիշ՝ 2022թ․ խորհրդանիշ Վագրի «մորթու գծերին»։



Բաղադրությունը

Ապխտած հավի բուդ

Ձու - 3 հատ

կարտոֆիլ -3 հատ

Գազար - 2 հատ

Մարինացված վարունգ - 5 հատ փոքր

Մայոնեզ- շերտերին քսելու համար

սալորաչիր - ձևավորելու համար

աղ





Ինչպես պատրաստել աղցանը

Ձվերը պինդ խաշել, գազարն ու կարտոֆիլը եփել, թողնել սառչի։

Բդիկի կաշին հեռացնել, միսը ոսկորներից առանձնացնել և մանր կտրատել։

Վարունգը շատ մանր կտրատել։ Ձուն և կարտոֆիլն անցկացնել խոշոր քերիչով։ Գազարը նույպես անցկացնել խոշոր քերիչով։

Հավաքեք աղցանը շերտերով, յուրաքանչյուր շերտին քսելով մայոնեզ՝ ըստ հերթականության՝ կարտոֆիլ (քիչ աղ ցանել), հավի միս, վարունգ, ձու (քիչ աղ անել), գազար։ Գազարին մայոնեզ մի ավելացրեք։

Կտրեք սալորաչիրը բարակ շերտերով և շարեք պատրաստի աղցանի՝ վերջին շերտի՝ գազարի վրա։ Կարող եք սալորաչիրը տարբեր ձևերով շարել, ինչպես լուսանկարներում։

Թողեք մնա սառնարանում, մատուցելուց մի քանի րոպե առաջ հանեք։

Բարի ախորժակ։

Պատրաստեց Yelaket.am-ը։
Դիտվել է 30569անգամ
Վերջին լուրեր