Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Դեկտեմբեր / 2021 : 16-44

Խստացված վերահսկողություն մսի տաղավարներում․ անակնկալ այցեր մսի իրացման շուկաներ (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորին ընդառաջ, դեկտեմբերի 21-ից սկսել է ուժեղացված վերահսկողությունը մսի իրացման շուկաներում: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՍԱՏՄ-ից։

Սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն անակնկալ ստուգայցեր են իրականացնում թե՛ վաղ առավոտյան` շուկաներում մսի մատակարարման ժամին, թե՛ երեկոյան, երբ ոչ սպանդանոցային մսի իրացումն առավել հավանական կարող է լինել:
Վերահսկողությունը մեկնարկել է Երևանի Խորենացի փողոցի մսի տաղավարներից (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք), և կշարունակվի Երևանի մսի վաճառքի բոլոր կետերում: Այսպիսի խստացման նպատակն է նախ և առաջ հսկել ստացված մսի ծագումը, և ապա՝ մսի տեղափոխման պայմաններն ու տաղավարների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը:
Տեսչական մարմնի մասնագետներն արդեն եղել են գործող 26 տաղավարներում, ստուգել են ստացվող մսեղիքն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը:




8 տնտեսավարողի մոտ արձանագրվել են անհամապատասխանություններ՝ բացակայել է սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը, մսի տեղափոխումն իրականացվել է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին չհամապատասխանող փոխադրամիջոցներով, նաև՝ տաղավարներից մի քանիսում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը:

Կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կսահմանվի վարչական պատասխանատվություն:

ՍԱՏՄ հսկողությունը փաստել է նաև, որ ի համեմատություն նախորդ տարիների, որոշակիորեն բարելավվել են թե մսի տեղափոխման պայմանները, թե տաղավարների սանիտարահիգիենիկ վիճակը, իսկ տաղավարների հիմնական մասում ներկայացվում է կենդանիների սպանդից գոյացած վերամշակված, իրացվող, վաճառվող, մատակարարվող կենդանական ծագման մթերքի և կենդանական ծագման հումքի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը:

Մսի իրացման շուկաներում ուժեղացված վերահսկողությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ դրա արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը 2022թ. Առաջին աաշխատանքնին օրը՝ դեկտեմբերի 3-ին:
ՀԻՇԵՑՈՒՄ

Սպանդանոցային մորթի պահանջը ողջ հանրապետությունում պարտադիր է դարձել 2020թ. հուլիսի 1-ից:
Դա ենթադրում է՝

• բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված մսի շրջանառություն,
• մսի մակնշում՝ ներառյալ սպանդանոցի մասին տեղեկություններ,
• վարչական պատասխանատվություն այս պահանջները չկատարելու համար:

Սպանդանոցային ծագման միս-մսեղիքը Հայաստանի տարածքով փոխադրելու և իրացնելու համար ՍԱՏՄ-ի կողմից տրամադրվում է ձև 5 անասնաբուժական վկայականը: Այն սպանդանոցները պետք է տրամադրեն միսն իրենցից ձեռք բերող-իրացնողներին:
5-րդ ձևն ունի պիտակ, որը մատակարարի կողմից լրացվում և տրվում է իրացնողին, եթե վկայականում նշված խմբաքանակը բաժանվելու և իրացվելու է տարբեր վաճառակետերում կամ hանրային սննդի օբյեկտներում: Բաժանված յուրաքանչյուր խմբաքանակի հետ ևս տրվում է պիտակ, որը նույնականացվում է վկայականի հերթական համարակալման թվով:

Ձև 5 վկայականի վաճառքն առաջացնում է քրեական պատասխանատվություն:
Կենդանական ծագման մթերք, կենդանական ծագման հումք ձեռք բերող-իրացնողը, սպառողը պարտավոր է պահանջել դրա սպանդանոցային մորթն ու անվտանգությունը հավաստող ձև 5-ը կամ պիտակը, իսկ սպառողը կարող է պահանջել և ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունը և համոզվելով, որ տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է:
Դիտվել է 92754անգամ
Վերջին լուրեր