24 / Դեկտեմբեր / 2021 : 11-41

Չինաստանում կորոնավիրուսի նոր բռնկում է արձանագրվել. խիստ կարանտին է սահմանվել (լուսանկարներ)

Չինաստանի կենտրոնական հատվածում գտնվող Սիան քաղաքում «Քովիդ-19»-ի 52 նոր դեպք է արձանագրվել: Ինչպես հաղորդում է CNN-ը, տեղի իշխանությունները խիստ կարանտինային միջոցներ են սահմանել 13 մլն բնակիչ ունեցող քաղաքում:


Սահմանափակումները, որոնց համաձայն՝ մարդիկ չեն կարող դուրս գալ տներից, ընդունվել են, երբ երկրում մեկնարկում են Լուսնային Նոր տարվա հետ կապված ուղևորությունները, որոնց հաջորդելու են Ձմեռային օլիմպիական խաղեր 2022-ի միջոցառումները: Դրանք մեկնարկելու են փետրվարի 4-ին:


Սիանը հնագույն քաղաք է, որում հայտնաբերվել է 2000-ամյա Տերակոտայի մարտիկների քանդակները: Այստեղ կորոնավիրուսի բռնկման նոր ալիքի հետ կապված դեպքն արձանագրվել է դեկտեմբերի 9-ին:


Պաշտոնյաները կարծում են, որ բռնկումը պայմանավորված է դեկտեմբերի 4-ին Պակիստանից վարակված առնվազն 6 ուղևորի ժամանմամբ, որոնց մոտ «Դելտա» հիմնամանրէ է հայտնաբերվել:
Դիտվել է 12396անգամ
Վերջին լուրեր