Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Դեկտեմբեր / 2021 : 13-19

Ինչպես երազանք պահել Ամանորի գիշերը

Շատերը հավատում են, որ Ամանորի գիշերը պահած երազանքն անպայման իրականանում է: Իսկ գլխավոր պայմանը մեկն է` պետք է անվերապահորեն հավատալ, որ երազանքն անպայման իրականանալու է։ Նույնիսկ եթե դուք ամեն ինչ ճիշտ անեք, բայց կասկածեք արդյունքին, ապա երազանքը չի կատարվի։

Շամպայն և մոխիր

Երազանք պահելու ամենատարածված տարբերակը մոխիրը շամպայնով բաժակի մեջ լցնելն ու մինչև վերջ խմելն է։ Բայց այս դեպքում պետք է շտապել, որովհետև արարողակարգը պետք է անցկացնել այն ժամանակահատվածում, երբ ժամացույցի զանգերն ազդարարում են կեսգիշերը՝ դուք ունեք մեկ րոպե։

Հիմա հերթականությամբ նշենք ինչ պետք է անել։
Սկզբում պետք է մաքուր և սպիտակ փոքրիկ թղթի վրա գրել բաղձալի երազանքը, հետո այրել թուղթն ու մոխիրը լցնել շամպայնով բաժակի մեջ։ Պետք է խմել միանգամից։

Ուշադրություն` երազանքը կիրականանա միայն այն դեպքում, եթե բոլոր կանոնները պահպանվեն։



12 երազանք

Ամանորին երազանք պահելու հետաքրքիր տարբերակներից է նաեւ այս մեկը: Գիշերը պետք է թղթերի վրա 12 տարբեր ցանկություն գրել, ծալել դրանք, դնել բարձի տակ, իսկ առավոտյան առանց նայելու դրանցից մեկը դուրս բերել: Այն, ինչ գրված է թղթի վրա, դա էլ կկատարվի այդ տարի:

Երազանք պահելու իտալական տարբերակ

Պարզապես պետք է մեծ հատիկներով խաղող գնել, հատիկներից 12-ն ուտել նախքան այն պահը, երբ ժամացույցն ազդարարում է Նոր տարին։ Բայց այս դեպքում էլ չմոռանաք մտովի պատկերացնել երազանքը. դա օգնում է ցանկությունների իրականացմանը։
Դիտվել է 27746անգամ
Վերջին լուրեր