01 / Մայիս / 2020 : 17-55

Սնկով լցոնած հավ․ շատ համեղ է

Սնկով լցոնած հավը շատ համեղ է ստացվում։ Կարող եք պատրաստել նաև տոնական օրերին։ Ամենակարևորը պատրաստում եք սիրով․

Անհրաժեշտ  բաղադրիչներ

հավ – 1 հատ, (մոտ 1.2կգ),

թարմ շամպինիոն – 400 գ,

կարմիր կամ դեղին պղպեղ – 1 հատ,

սոխ  -1 հատ,

կանաչի, աղ, պղպեղ

Լիմոն 

 

Ինչպես մշակել հավը և պատրաստել ուտեստը,

Հավը լվանալ, փորոտիքը հեռացնել, լվանալ, դնել տակտակին կրծքի կողմով դեպի ներքև: 

Խորը կտրվածք անել վզից սկսած, զգուշությամբ միսը ոսկրերից առանձնացնել, աստիճանաբար հանել բոլոր ոսկորները: 

Հեռացնել նաև բդիկների և թևերի ոսկորները: 

Աղ, պղպեղ անել մսին, մատներով տրորել, մի քանի րոպե թողնել:

 Միջուկի համար սունկը բարակ կտրատել, սոխը օղակների բաժանել: Տապակել տաք թավայի մեջ  2-3  ճաշի գդալ բուսայուղով: Աղ, պղպեղ անել:

Պղպեղները կիսել, սերմատուփը հեռացնել,  1-2 րոպե գցել եռացած ջրի մեջ, հանել և հեռացնել կեղևը:

Հավի մեջ տեղադրել նախ պղպեղները, ապա սունկը:

Սնկով լցոնել նաև թևիկներն ու բդիկները:  Հավի փորը կարել: Կարելի է կարել սովորական թելով: Հավի վրա մայոնեզ կամ բուսայուղ քսել, եփել  200-210 աստիճան ջեռոցում  40 րոպե, պարբերաբար վրան լցնել առաջացած հյութը:

Հավը գեղեցիկ կեղև կունենա:

Թելը հեռացնել, կտրատել և մատուցել:

Զարդարեք բարակ կտրած լիմոնի մի քանի  շերտերով և թարմ կանաչիով։ 

Բարի ախորժակ։
Դիտվել է 54010անգամ
Վերջին լուրեր