Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Դեկտեմբեր / 2021 : 18-10


Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն կզսպի երկրի տարածքային ամբողջականությանը սպառնացող ռիսկերը։

«Այսօր հայկական բանակ գոյություն չունի: Եթե ​​Հայաստանը կրկին փորձի մեզ համար վտանգի աղբյուր լինել, ապա նրանց ավարտը կլինի նույնը, ինչ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում»,- ուրբաթ օրն ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Հադրութում զորամասի բացման արարողությանը։

Երկրի ղեկավարը նշել է, որ եթե Ադրբեջանը վտանգ զգա, ապա քայլեր կձեռնարկի այն ճնշելու համար։ «Մենք երբեք չենք կարող թույլ տալ սպառնալիք մեր ժողովրդին, մեր պետությանը, մեր տարածքային ամբողջականությանը։ Եթե ​​տեսնենք այդ սպառնալիքը մեզ համար, նույնիսկ երկրից դուրս, ապա մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Քանի անգամ մեզ փորձեցին կանգնեցնել, քանի անգամ ճնշում գործադրեցին, սպառնացին մեզ այդ 44 օրվա ընթացքում: Բայց մեզ ոչ ոք չկարողացավ մեզ կանգնեցնել»,- ընդգծել է Ալիևը:
Դիտվել է 34492անգամ
Վերջին լուրեր