Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Դեկտեմբեր / 2021 : 09-37

«Միսս Հայաստան 2021» է ճանաչվել 20-ամյա Սոնա Դավթյանը (լուսանկարներ, տեսանյութ)

«Միսս Հայաստան 2021» ազգային գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց 20-ամյա Սոնա Դավթյանը: Հաղթողն ընտրվել է նախապես հայտարարված քվեարկության եւ ժյուրիի գնահատականի արդյունքում:

Սոնա Դավթյանը մրցույթում ներկայացնում էր Սյունիքի մարզը: Նա ծնունդով Գորիսից է, սովորում է Երեւանի պետական համալսարանի եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի իտալերենի եւ անգլերենի բաժնում:


Այս տարի մրցույթին մասնակցում էր 24 աղջիկ:

«Միսս Հայաատան» մրցույթը պետք է տեղի ունենար դեռեւս 2020 թ-ին, սական կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված՝ այն հետաձգվեց:

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 143239անգամ
Վերջին լուրեր