25 / Դեկտեմբեր / 2021 : 09-45
Փաշինյանի խոսքով՝ եթե հիմա ջրի գինը չավելանա, 2024-ին շատ կտրուկ է բարձրանալու
Ջրի գինը Հայաստանում, եթե հաջորդ տարվանից չավելանա, ապա 2024-ին շատ կտրուկ կբարձրանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսում՝ անդրադառնալով 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում իր արած հայտարարությանը, որ «Վեոլիա ջուր»-ի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ մինչև 2024 թ ջրի գինը չի բարձրանալու, սակայն հաջորդ տարվանից ջրի գինը նախատեսվում է բարձրացնել մոտ 20 դրամով:
Փաշինյանը արձանագրեց, որ սոցիալապես անապահով և խոցելի խավերի համար ջրի գինը չի փոխվի: «Մենք իրավիճակը շատ լուրջ վերլուծել ենք և որոշակի բացեր ենք արձանագրել գործող իրավապայմանագրային համակարգում և արձանագրել ենք: Այո, մենք կարող ենք պահել, որ մինչև 2024-ը ջրի գինը չբարձրանա, բայց 2024-ին այնքան բարձրանա, որ համաչափության խնդիր ունենա»,-ասաց վարչապետը:
Ջրի գնի մեջ կան փոփոխական բաղադրիչներ՝ հոսանքի գին, դրամի փոխարժեք և այլն, և կան հաստատուններ, որոնք չեն փոխվել: «Մենք հիմա այս կոմբինացիայի արդյունքում հասել ենք մի իրավիճակի, որ հաստատուն պարամետրերը հիմա արդեն առաջիկա 10 տարվա ընթացքում փոփոխությունների չենթարկվեն, և եթե այդ փոփոխականներն էլ մնան իրենց նույն տրամաբանության մեջ, այսօրվա պայմաններում, դրանով լուծել ենք հարց, որ 10 տարի ջրի գինը որոշակի կայուն մնա, և մյուս կողմից համակարգում գումարներ գեներացվեն, հնարավորություն լինի ներդրումներ անել, համակարգի զարգացումն ապահովել»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց նաև. «Նախկինում ձևավորված որոշակի պարամետրեր կային, որ հետագայում վերլուծեցինք ու հասկացանք, որ, եթե հիմա այս լուծմանը չգնանք, 2024-ին այնքան կբարձրանա, որ դե յուր մենք կմնանք դրա շրջանակում, բայց դե ֆակտո կստացվի, որ մինչև 2024-ին չի բարձրացել, բայց 2024-ից հետո մի բան էլ կրկնակի բարձրանում և դուրս է գալիս»:
Դիտվել է
7489անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
ՊԵԿ-ը սննկացնում է փոքր հյուրանոցներին
2018թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած և մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը գործող հարկային օրենսգրքի 258 հոդվածը իսկական պատուհաս է դարձել շրջանառության հարկով աշխատող հյուրանոցների համար, որովհետև ըստ այդ...
22 / Հունվար / 2020
Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան
Բիզնես Ելակետ հաղորդաշարի հյուրը ARARAT GROUP USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանն է։
2016 թվականին պաշտոնապես բացվեց ARARAT GROUP ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում: Մինչ բացումը շուրջ 12 տարի...
21 / Հունվար / 2020
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրը գյուղատնտես Դավիթ Դավթյանն է
Գյուղատնտեսությունն այսօր աղետալի վիճակում է։ Տասնյակ տարիների անգործության սխալ, սխալ գործունեության արդյունքները, ամեն ինչ թվերով է երևում։ Հողագործության ոլորտում ըստ պաշտոնական թվերի ...
23 / Հունվար / 2020
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) բանակցություններ է վարում Հայաստանում էլեկտրոմոբիլների՝ մարդատար էլեկտրական մեքենաների շուկան համալրելու և զարգացնելու նպատակով խոշոր...
31 / Հունվար / 2020
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 478.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է...
30 / Մարտ / 2020
Կառավարության նիստը՝ ուղիղ
Կառավարության նիստը՝ ուղիղ
01 / Ապրիլ / 2020
Գազպրոմ Արմենիան մտադիր է թանկացնել գազը
Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը և Տրանսգազ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`...
01 / Ապրիլ / 2020