Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Դեկտեմբեր / 2021 : 13-06

Աղանձ․ Ամանորյա հայկական կերակրատեսակ

Ամանորյա, ավանդական հյուրասիրության կարևորագույն տարրերից է մեր հայկական ավանդական աղանձը։ Աղանձը ընտանիքի բարօրության, բարեկեցության խորհրդանիշ է համարվում։

Ինչ է հարկավոր աղանձ պատրստելու համար,


2 բ. ձավար

1/2 բ. սիսեռ

1 բ. կանեփ

1/2 բ. ընկույզ

աղ




Պատրաստման եղանակը

Ձավարն ու կանեփը լվանալ և չորացնել: Սիսեռը թրջել մի քանի ժամ, ապա հանել ջրից և ցամաքացնել: Յուրաքանչյուրն առանձին-առանձին բովել տապակի մեջ, մարմանդ կրակով, անընդհատ խառնելով: Սառչելուց հետո խառնել իրար, ավելացնել ընկույզը: Կարելի է խառնել նաև բոված ու մանրացված նուշ, ծիրանակուտ, կաղին, արևածաղկի սերմ, դդմի կուտ և այլն, ինչպես նաև չամիչ և թթի չիր:

Դիտվել է 22945անգամ
Վերջին լուրեր