25 / Դեկտեմբեր / 2021 : 19-00

30 տարի առաջ Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը

30 տարի առաջ՝ հենց այս օրը Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը։

«1991թ․ դեկտեմբերի 25-ին նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամերիկյան ժողովրդին ուղղված ուղերձով հայտնեց Խորհրդային Միության կազմալուծման և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու մասին։


Հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը սակայն շատ ավելի վաղ է սկիզբ առել: 1918-20թթ․ կարճ ժամանակով Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն և Միացյալ Նահանգները 1920թ․ ապրիլի 23-ին ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը»,- նշված է հայտարարության մեջ:
Դիտվել է 5084անգամ
Վերջին լուրեր