27 / Դեկտեմբեր / 2021 : 09-39
Պատմել եմ շուրջ 7000 հայ տղերքի մասին, ովքեր հայտնվել են Զինվորի Տանը հենց ադրբեջանցու պատճառով. Արմեն Մուրադյան
Ես խոսել եմ, որպես բժիշկ, պատմել եմ,այո, Զինվորի Տան մասին,որը ստեղծել է Համախմբված հայ ժողովուրդը, պատմել եմ շուրջ 7000 հայ տղերքի մասին, ովքեր հայտնվել են Զինվորի Տանը հենց ադրբեջանցու պատճառով...Ասեմ`խոսելը շատ բարդ էր, ծանր ու պատասխանատու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երեւանի ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` պատմելով Մոսկվայում հայ եւ ադրբեջանցի գործիչների հանդիպման մասին:
«Սիրելի հայրենակիցներ,
2 օր լուռ հետևում եմ, թե ինչ են քննարկում, ինչ կարծիքներ են արտահայտում` որոշ մարդիկ, ի դեպ կան որոշ քննադատողներ` որոնց հարգանքով եմ վերաբերվում, ուստի հենց իրենց տեսակետը կարևորելով ու արժևորելով՝ որոշեցի այս գրառումն անել...
Եվ այսպես, շատ հակիրճ ներկայացնեմ իրականությունը.
Այո, ես Հայաստանի պատվիրակության կազմի անդամ եմ եղել, ով Ռուսաստանի նախաձեռությամբ, մեկնել է Մոսկվա` ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման, կազմակերպչի որոշմամբ՝ հանդիպման լուսաբանումը պետք է իրականցվեր իրենց կողմից:
Հիշեցնեմ, որ նման հանդիպումներ նախաձեռնվել են և 2004 թվականին, 2006 թվականին, և 2008 թվականին:
Հանդիպման մասին ասեմ հետևյալը.
Յուրաքանչյուրս ներկայացրել ենք մեր տեսակետը և զրույցը ծավալվել է միայն հումանիստական դաշտում:
Ես խոսել եմ, որպես բժիշկ, պատմել եմ Զինվորի Տան մասին,որը ստեղծել է Համախմբված հայ ժողովուրդը, պատմել եմ շուրջ 7000 հայ տղերքի մասին, ովքեր հայտնվել են Զինվորի Տանը հենց ադրբեջանցու պատճառով...Ասեմ`խոսելը շատ բարդ էր, ծանր ու պատասխանատու...
Զեկուցեմ նաև, որ մեր պատվիրակությունը գեթ մեկ րոպե չի ընկրկել, ասեմ ավելին, հստակ ասեցինք հետևյալը. «Պատերազմները հաղթանակով չեն ավարտվում...»
Օրակարգի առանցքում մենք գեթ մեկ հարց ենք ունեցել՝ մեր գերիների վերադարձը, մեր տղաների առողջական վիճակի մասին ստույգ տեղակատվություն, այդ իսկ նպատակով՝
Հավելեմ՝ Հայաստանի պատվիրակությունը
⦁ բարձրաձայնեց անմարդկային բոլոր արարքները, որ տեսել է մեր ժողովուրդը պատերազմների ընթացքում և պատերազմների դադարներից հետո,
⦁ խոսեցինք մեր պատմամշակութային վտանգված հարստության մասին...
Հանդիպման նպատակն էր մարդասիրական հարցերի տարանջատումը՝ քաղաքականից ու ռազմականից: Հանդիպումն անցել է լարված, բայց կոռեկտության սահմաններում:
Հ.Գ. Շուրջ մեկ տարի, միջազգային բոլոր գործընկերներիս առաջարկել եմ, խնդրել եմ օգնել մեր Երկրին՝ գերիների առողջական վիճակի մասին հստակ տեղեկատվություն ստանալու նպատակով, հավելեմ, որ ամիսներ առաջ, այդ հարցով, անձամբ դիմել եմ ռուս անվանի բժիշկ, իմ ավագ ընկեր Լեոնիդ Ռոշալին...
Եվ վերջում, ես՝ որպես բժիշկ արել եմ ու անելու եմ ամեն հնարավորն ու անհնարինը՝ Բաքվի բանտերում գտնվող մեր եղբայրների առողջական խնդիրները բարձրաձայնելու ու լուծելու համար: Թե հանդիպման ժամանակ և թե հրապարակային ասել եմ, որ անձամբ պատրաստ եմ ներգրավվել բժիշկների խմբում ու գնալ տեսակցել մեր գերիներին:
Այս հանդիպումը, հնարավորություն էր, այդ նպատակին հասնելու ու այդ հնարավորությունը բաց թողնելու շռայլություն մենք չունենք...»։
Դիտվել է
20207անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ․ Արսեն Թորոսյան
Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Այս մասին հայտնում է...
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
04 / Ապրիլ / 2020
Սխտորը՝ որպես դեղամիջոց. Սխտորի օգտակար հատկությունները
Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է իր բուժական և կանխարգելիչ նշանակությամբ:
Պատահական չէ, որ որոշ ազգեր այն համարում են սուրբ ուտելիք։ Միջին դարերում Գերմանիայում, Ռուսաստանում,...
31 / Մարտ / 2020
Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխային վիրահատել են. նրան տեղափոխել են Երևան
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել ԲԿ–ի մամուլի...
31 / Մարտ / 2020
Կորոնավիրուսի վերաբերյալ մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ :
30 / Մարտ / 2020
Ինքնամեկուսացման խորհուրդներ . Արցախի առողջապահության նախարարության տեսաուղեցույցը
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեսաուղեցույց է պատրաստել, որը վերնագրված է Ինքնամեկուսացման խորհուրդներ :
Նշվում է, որ տնային մեկուսացման պայմանները խախտողները կենթարկվեն...
30 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին ինֆորմացիան տեխնիկական խնդիրների պատճառով չի...
Առողջապահության նախարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, հայրենակիցներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը` տեխնիկական խնդիրների պատճառով...
30 / Մարտ / 2020
Անմիջապես հանեք ողջ հագուստը և լցրեք պարկի մեջ. Ինչ պետք է անել կորոնավիրուսից պաշտպանվելու համար
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ռիսկի խմբի անձանց հետ համակեցության կանոնները.
Տուն վերադառնալուց հետո աշխատեք ոչնչի ձեռք չտալ
Հանեք կոշիկները
Ախտահանեք ձեր տնային կենդանու թաթերը,...