01 / Մայիս / 2020 : 20-05

ՆԱՍԱ-ն Լուսնի վրա վայրէջք կատարելու սարքերի մշակումն իրականացնելու համար ընտրել է Բեզոսի Blue Origin և Մասկի SpaceX ընկերությունները

Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, Լուսնի վրա վայրէջք կատարելու սարքերի մշակումն իրականացնելու համար ընտրել է երեք մասնավոր տիեզերական ընկերություն, գրում է The Guardian-ը։

 
Երեք ընկերություններն են՝ Blue Origin-ը, որը պատկանում է Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսին, SpaceX-ը, որը պատկանում է Իլոն Մասկին, և Dynetics-ը, որը տեղակայված է Հանթսվիլում:

Լուսնային վայրէջքային սարքերը տիեզերագնացներին լուսնային ուղեծրից Լուսնի մակերևույթ կհասցնեն և կրկին հետ կտանեն:

Ըստ հաղորդման՝ Blue Origin-ի հետ կնքված պայմանագրի արժեքն է 579 մլն դոլար, SpaceX-ի հետ կնքված պայմանագրի արժեքը՝ 135 մլն դոլար, Dynetics-ի հետ՝ 253 մլն դոլար։

Հիշյալ գումարներն ընկերությունները կստանան առաջիկա 10 ամիսների ընթացքում։ Յուրաքանչյուրը կաշխատի ՆԱՍԱ-ի հետ՝ որոշելու, թե արդյոք իրենց առաջարկած լուծումը կաշխատի գործնականում:

«Ընտրել ենք երեք ընկերություն, որոնք, ինչպես կարծում ենք, մեծ ներուժ ունեն, ինչը թույլ կտա մեզ հասնել Լուսին»,- ասել է ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Ջիմ Բրիդենսթայնը:

Դիտվել է 8801անգամ
Վերջին լուրեր