Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Մայիս / 2020 : 20-48

Կիմ Չեն Ինին համարում են գրեթե 100 տոկոսով մահացած

Տեղեկությունը, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մահացել է, գրեթե 100 տոկոս ճշգրիտ է: Այս մասին  հարավկորեական «Yonhap» լրատվական գործակալությանը հայտնել է այդ երկիրը լքած  Չի-Սոնգ-Հոն, որը 2006-ին փախել է ԿԺԴՀ-ից և այժմ աշխատում է Հարավային Կորեայի օրենսդիր մարմիններում,- գրում է lenta.ru-ն:

«Սա 100 տոկոսով ճշգրիտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ հավանականությունը 99 տոկոս է: Հյուսիսային Կորեան պաշտոնապես չի հայտնում ղեկավարի մահվան մասին, քանի որ բախվել է իրավահաջորդության դժվարին խնդրի»,- ասել է նա:

Չի Սոնգ Հոն նշել է, որ երկար ժամանակ մտածում էր, թե որքան կարող է ձգել Կիմ Չեն Ինը սրտի վիրահատությունից հետո, բայց շուտով տեղեկացել է քաղաքական գործչի մահվան մասին: «Կիմը մահացել է անցած շաբաթա վերջին»,- կարծում է նա:

Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցը չի բացահայտել տեղեկատվության աղբյուրը:

Խոսելով այն մասին, թե ով կարող է դառնալ Կիմ Չեն Ինի իրավահաջորդը, նա նշել է, որ, ինչպես շատերը, նա հավանական թեկնածու է համարում Կիմի քրոջը՝  Կիմ Յո Չժոնին:

Կիմ Չեն Ինը հանրության շրջանում չի հայտնվել ապրիլի 11-ից: Ապրիլի 15-ին նա բաց է թողել իր պապի՝ ԿԺԴՀ  հիմնադիր Կիմ Իլ Սենի ծննդյան տոնակատարությունը: Նրա բացակայության պատճառով սկսեցին պտտվել լուրեր՝ քաղաքական գործչի հնարավոր մահվան կամ հիվանդության մասին:

Լոնդոնում ԿԺԴՀ նախկին դեսպան Տաե Յոն Հոն, ով 2016 թվականին փախել էր Հարավային Կորեա, հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը չի կարող ոտքի կանգնել կամ նորմալ քայլել:

Տեղեկություններ կային այն մասին, որ նա, իբր, «վեգետացիոն  վիճակում է»: Ռուսաստանում հերքվել են Կիմ Չեն Ինի մահվան մասին լուրերը: ԱՄՆ-ում Կիմ Չեն Ինի անհետացումն անվանել են անսովոր և պատրաստվել ամեն ինչի:

Դիտվել է 49972անգամ
Վերջին լուրեր