04 / Հունվար / 2022 : 13-29

Վրաստանում հունվարի 1-10-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարված

Վրաստանի միջկառավարական համակարգող խորհրդի որոշմամբ հունվարի 1-ից մինչև10-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր։ Գրում է Aliq.ge-ն։

Որոշումը վերաբերում է պետական ​​հիմնարկներին, մինչդեռ մասնավոր հատվածն ինքն է որոշում արձակուրդի ժամանակահատվածը։

Չնայած ոչ աշխատանքային օրերին, բացառության կարգով, սովորական ռեժիմով գործում են քրեակատարողական հաստատությունները և Արդարադատության տները: Վերոնշյալ հաստատությունները չեն աշխատի միայն հունվարի 7-ին:
Դիտվել է 5900անգամ
Վերջին լուրեր