Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հունվար / 2022 : 13-53

Ինչպես են Գարիկ Մարտիրոսյանի կինն ու երգչուհի Ալսուն անցկացնում տոները

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ներկայացրել է, թե ինչպես է տոնական օրերն անցկացնում լողափում։ Նա Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն ու երգչուհի Ալսուն զվարճալի տեսարաններ են ներկայացնում։

«Ամանորի երրորդ օրն անցնում է շատ հանգիստ։ Ալսո՛ւ, հաստատիր դա»,–տեսանյութին կից գրել է Լևինան։

Նրանց երրորդ ընկերուհին` Էլինա Ջանիբեկյանը, որոշել է Ալսուի փոխարեն պատասխանել գրառմանը։

«Ես հաստատում եմ, որ շատ հանգիստ է անցնում հանգստյան երրորդ օրը։ Այնքան հանգիստ, որ ինձ ուրիշ ափ են նետել։ Ինձ հետ բերեք»,–գրել է Ջանիբեկյանը։

Ավելի ուշ Ալսուն միացել է խրախճանքին` հաստատելով, որ շատ հանգիստ են անցնում օրերը։

Տեսանյութը՝ այստեղ

Դիտվել է 129786անգամ
Վերջին լուրեր