04 / Հունվար / 2022 : 14-36

Սպաս․ Միշտ սիրված ապուր

Առաջարկում ենք եփել համեղ, թեթև ու դյուրամարս սպաս՝ շատ համեղ բաղադրատոմսով։ Միշտ սիրված ՝ նրբահամ և առողջարար ապուր, որը կարելի է ուտել տարվա բոլոր եղանակներին՝ թե՛ սառը և թե՛ տաք։

Բաղադրիչներ՝
• մածուն 1 լ
• ջուր 1 բաժակ
• ձավար 1 բաժակ
• 1 ձու
• ալյուր 2 ճ.գ.
• համեմ 5 ցողուն
• աղ
• թթվասեր


Պատրաստման եղանակը՝
Խառնել մածունն ու ջուրը, մինչև դառնա միասեռ։ Առանձին խառնել ձուն, ալյուրը, քիչ քիչ բացել թանով, ավելացնել ձավարը, աղը և եփել մարմանդ կրակի վրա։ Մինչև եռալը անընդհատ խառնել, որպեսզի չմակարդվի։ Եփել մինչև ձավարի պատրաստ լինելը, ավելացնել կանաչին։ Մատուցել թթվասերով։
Դիտվել է 63816անգամ
Վերջին լուրեր