08 / Հունվար / 2022 : 09-42

Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին` ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ զորակազմը Ղազախստան ուղարկելու որոշման համար:

«Ինչպես ձեզ հայտնի է, ելնելով ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի հիմնական դրույթներից, Ղազախստանը դիմել է անդամ պետությունների ղեկավարներին՝ խնդրելով Միացյալ խաղաղապահ զորակազմ մտցնել սահմանադրական կարգի հաստատմանն աջակցելու համար: Այս զորակազմը մեր երկիր է ժամանել կարճաժամկետ ժամանակահատվածում` պաշտպանական եւ ապահովման գործառույթների իրականացման համար:



Կցանկանայի անկեղծ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետին, ինչպես նաեւ Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին:

Շնորհակալության հատուկ խոսքեր եմ ուղղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա շատ օպերատիվ և, որ ամենակարեւորն է, ընկերաբար ու ջերմորեն արձագանքեց իմ դիմումին»,-ասել է Տոկաևը:
Դիտվել է 10740անգամ
Վերջին լուրեր