Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հունվար / 2022 : 14-15

Գոհար Ավետիսյանը հաստատեց, որ ամուսնալուծվել է (տեսանյութ)


Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հաստատել է, որ բաժանվել է երկրորդ ամուսնուց՝ Սերգեյից։ Instagram-ի իր էջում նա հուզիչ տեսանյութ է հրապարակել, որտեղ սկզբում լաց է լինում, իսկ հետո հայտնվում է նոր կերպարով։

Տեսանյութն ուղեկցվում է երգիչ Լյոշա Սվիկի «Լալիս էի» երգով, որի բառերը կրկնում է Գոհարը. «Երբ նա գնում էր, դու լաց էիր լինում ու ծնկաչոք խնդրում ամեն ինչ պահպանել, իսկ հիմա մոռացել ես սիրելը»։

«Տեսանյութը նկարահանելու ժամանակ ես լացեցի այնքան, ինչքան կարող էի։ Այս երգն իմ սրտից է»,-տեսանյութին կից գրել է դիմահարդարը։


Նրա էջի հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել ու սատարել Գոհարին։

««Գոհար, դու հիասքանչ ես, թող քո հետևից լաց լինեն», «Ամեն ինչ լավ կլինի, դու աշխարհի ամենալավ տղամարդուն ես արժանի», «Սերգեյի համա՞ր էիր լաց լինում։ Նա ընդհանրապես չէր համապատասխանում ձեզ, դու ավելի լավին ես արժանի»»,- գրել են նրանք։

Նշենք, որ Գոհարի էջի հետևորդները մի քանի օր շարունակ բոլոր նկարների մեկնաբանություններում հարցուփորձ էին անում, թե որտեղ է Սերգեյը, հետո սկսեցին գրել, որ Գոհարը բաժանվել է։

Հետևորդների աչքից չէր վրիպել, որ դիմահարդարն իր էջից հեռացրել է այն բոլոր լուսանկարները, որտեղ ամուսնու հետ է։



Տեսանյութը դիտեք այստեղ
Դիտվել է 52533անգամ
Վերջին լուրեր