Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունվար / 2022 : 12-52

Երկրաշարժի հետեւանքով փլուզվել է Չինական մեծ պատի մի հատվածը

Չինաստանի հյուսիս-արեւմուտքում Չինական մեծ պատի երկու մետրանոց հատվածը փլուզվել է 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Global Times-ին։

Հունվարի 8-ին Ցինհայ նահանգի Մենյուան-Հուի ինքնավար շրջանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Դրանից հետո իշխանությունները սեյսմիկ ակտիվությունից տուժած տարածաշրջանի մշակութային ժառանգության օբյեկտների վիճակի ստուգում են կազմակերպել։ Տեսուչները հայտնաբերել են Չինական Մեծ պատի փլուզված հատվածը հարեւան Գանսու նահանգի Շանդան կոմսությունում: Փլուզումը տեղի է ունեցել երկրաշարժի էպիկենտրոնից 114 կմ հեռավորության վրա։
Դիտվել է 15662անգամ
Վերջին լուրեր