10 / Հունվար / 2022 : 18-21

Չավուշօղլու. «Թյուրքական աշխարհի խնդիրը մեր խնդիրն է. աշխարհը դա տեսավ Ղարաբաղի հաղթանակի ժամանակ»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Ղազախստանի իրադարձություններին, ասել է, որ իրենց ցանկությունը այդ երկիրում ժամ առաջ կայունության և խաղաղության հաստատումն է։ Գրում է ermenihaber-ը։

Չավուշօղլուն շեշտել է, որ այդ նպատակի իրականացման համար իրենք Ղազախստանին կաջակցեն թե՛ Թուրքիայի և թե՛ թյուրքական պետությունների կազմակերպության մակարդակով:

Ըստ թուրք նախարարի՝ այդ կազմակերպության անդամ երկրների խնդիրները Թուրքիան ընդունում է որպես իր սեփականը:

«Մյուս անդամ երկրների, այսինքն թյուրքական աշխարհի խնդիրները մեր խնդիրներն են: Ամբողջ աշխարհը դա տեսավ Ղարաբաղի հաղթանակի ժամանակ»,- նշել է Չավուշօղլուն:
Դիտվել է 23644անգամ
Վերջին լուրեր